211652_close_icon
views-count19570 դիտում article-date 19:45 01-02-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԱՄՆ-ի 64-ամյա քաղաքացին Nissan-ով դեռևս անհայտ հանգամանքներում անցել է ճանապարհի բաժանարար գոտու վրայով, դուրս եկել հանդիպակած գոտի և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 30-ին Գեղաքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում, ԱՄՆ-ի քաղաքացի, 64-ամյա Վարտան Կիրկորյանը իր վարած Nissan մակնիշի 36 MQ 922 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում` դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում անցել է ճանապարհի բաժանարար գոտու վրայով, դուրս եկել հանդիպակած գոտի և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Կիրկորյանը, նրա ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 79-ամյա Ռոբերտ Ս.-ն և 75-ամյա Նինա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր