211652_close_icon
views-count2407 դիտում article-date 10:05 04-02-2020

Ռուդիկ Հյուսնունցը չի առաջադրվի. դաշտում պետք է երիտասարդական ավյուն․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետությունում քաղաքական ակտիվ շրջան է՝ շուրջ 20 կուսակցություններ և հարյուրավոր թեկնածուներ պատրաստվում են պայքարի մեջ մտնել ԱՀ խորհրդարանի 33 մանդատի համար: Այս ֆոնին մենք տեղեկացանք, որ պատգամավորի թեկնածու չառաջադրվելու մասին որոշում է կայացրել «Ազատ հայրենիք» կուսակցության համահիմնադիրներից և կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը: Նա իր որոշումը հիմնավորել է այսպես. «Եղել եմ չորս գումարման ԱԺ պատգամավոր, որից երեքը ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով, երեք անգամ ներկայացրել եմ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, զբաղեցրել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, որպես խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ զբաղվել եմ մեր երկրի միջազգային ճանաչմամբ և արտաքին կապերի հզորացմամբ: Հաշվի առնելով, որ քաղաքական դաշտում պետք է երիտասարդական ավյուն, նորարարություն և սերնդափոխություն, որոշել եմ չառաջադրվել ԱԺ պատգամավոր: Տարիներով կուտակված համեստ փորձը, գիտելիքներն ու կապերը շարունակելու եմ ծառայեցնել Արցախատան շենացմանն ու առաջընթացին: Խնդրում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին և կուսակցության քաղաքական ղեկավարությանը ի գիտություն ընդունել և հարգել իմ այս որոշումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր