54564 դիտում
10:54 11-02-2020
Ոստիկանությունը նույնպես անմասն չի մնում՝ հանրապետությունում հայտնաբերելով թմրավաճառներին. հերթական, ժողովրդի լեզվով ասած, «բառիկին» հայտնաբերել են Արաբկիրի ոստիկանները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել, որից հետո դատավորը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որպես խափանման միջոց կալանավորում է ընտրել Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Արամ Պ-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների կողմից և կասկածվում է խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և իրացնելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ անցյալ տարվա նոյեմբերի 28-ին իրականացրել են «Հետախուզում 2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ, որի ժամանակ էլ ժողովրդին հայտնի «Լամբադա» կամրջի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է որպես տաքսի, Արաբկիրի բաժին են բերման ենթարկել վարորդ՝ 42-ամյա Արմեն Վ-ին և ուղևորներ՝ 33-ամյա Գարիկ Ե-ին և 42-ամյա Ավետիք Օ-ին։
Արդեն տեղում ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 1.26 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված։
Ավետիք Օ-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ զանգվածը պատկանում է իրեն։ Կարճ ժամանակ անց Արաբկրի ոստիկանները Դավիթ Անհաղթ-Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկից դարձյալ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են բերման ենթարկում 35-ամյա Հայկ Լ-ին և 34-ամյա Արտակ Վ-ին, ովքեր եղել են Mazda մակնիշի ավտոմեքենայով։
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 1 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված՝ 1.24 գրամ քաշով։ Իսկ Արտակ Վ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է թվով 2 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված՝ 0.83 գրամ և 0.34 գրամ քաշերով։
Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ նշված թմրամիջոցները նրանք գնել են դատարանի որոշմամբ կալանավորված Արամ Պ-ից։
Հայտնաբերված թմրամիջոցները ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն առգրավել է և նշանակել դատանյութագիտական փորձաքննություն։
Արաբկիրի ոստիկանները այս տարվա հունվարի 22-ին Երևան քաղաքի Հասրաթյան փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 45-ամյա Մանուկ Հ-ին, ում ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 1.87 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն՝ «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող զանգված և կաթոցիչ։ Կաթոցիչում առկա է եղել մոխրացված հետքեր։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Մանուկ Հ-ն նշված թմրամիջոցը ձեռք է բերել կալանավորված Արամ Պ-ից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները Մանուկ Հ-ի ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերել են 5 հատ պոլիէթիլենային տոպրակներ՝ լցված 6.24 գրամ քաշով հոլանդական տեսակի «Մարիխուանայի» տիպի թմրամիջոցով, հայտնաբերվել է նաև Լիրիկա-300 գրառմամբ դեղահաբի տուփ, որի մեջ եղել է 5 դեղահաբ։ Նշված թմրամիջոցները 50 հազար դրամով նա ձեռք է բերել Ա. Պողոսյանից։
Կան տեղեկություններ, որ Ա. Պողոսյանը պարբերաբար մի շարք անձանց թմրամիջոցներ է վաճառել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատավորի հրապարակած որոշումից հետ Ա. Պողոսյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: