211652_close_icon

Գողության համար հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին

views-count1718 դիտում article-date 15:16 11-02-2020
Փետրվարի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին նախաքննական մարմնից գրություն է ստացվել, որ ժամը 16.00-ին իրենց է ներկայացել Հակոբ Մ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր