57000 դիտում
14:37 11-02-2020
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Լոռու մարզում 32-ամյա պայմանագրային զինծառայողը ավտոմեքենայով կողաշրջվել է, նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սայադ Աբովյանը իր վարած ГАЗ 31105 մակնիշի 36 OV 039 համարանիշի ավտոմեքենայով Բազում գյուղի մոտակայքում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետ չհասած՝ կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Աբովյանը բուժզննության նպատակով դիմել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գևորգ Սուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը եղել է մերկասառույց, և պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով պատելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+