3128 դիտում
13:30 14-02-2020
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի որդեգրումը:
Խորհրդի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության բանաձեւի որդեգրումը եւ շնորհավորում է սիրիահայությաննը այս կարեւոր իրագործման առթիվ
Հատուկ շնորհակալություն Սիրիայի իշխանության ու մանավանդ ասպնջական ժողովրդին, որ ապաստան շնորհեց Ցեղասպանությունից ճողոպրած հայերին:
Սիրիայի կողմից այս ճանաչումը եւ դատապարտումը կրկնակի կարեւորություն ունի, որովհետեւ սոսկ իրողության հաստատումից անդին է անցնում, վկայում է Սիրիայի ժողովրդի ականատես լինելու հանգամանքը՝ Թուրքիայի կողմից իր իսկ հողերի վրա գործադրված մեծ ոճիրին եւ կոչ է ուղղում պայքարելու ժխտումի քաղաքականության դեմ։
Շնորհակալություն մանավանդ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբին եւ նրա նախագահ Նորա Արիսյանին, որոնք նախաձեռնեցին այս բանաձեւի գործընթացը օրենսդիր պալատում։
Այս մեծ հաղթանակին համար կրկին շնորհավորում ենք սիրիահայությանը, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներին եւ Հայ Դատի բոլոր նվիրյալներին»:
Նմանատիպ նյութեր
916 դիտում
12:19 29-07-2023
ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստ
3390 դիտում
16:31 14-10-2016
Է. Նալբանդյան. ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»