211652_close_icon
views-count138059 դիտում article-date 09:48 18-02-2020

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Զովունիում. բախվել են ավտոմեքենաներ, այդ թվում՝ մարդատար Գազելներ, Գազելը մխրճվել է «պադստանցիայի» մեջ. կան վիրավորներ, գյուղը հոսանքազրկվել է, բնակիչները մեղադրում են «Վեոլիա Ջրին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIa մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, թիվ 269 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1993 Լ համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի և թիվ 39 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1773 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 30 երթուղին սպասարկող Գազելը դուրս է եկել հանդիսպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, որոնցից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրոյմ հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոլատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել են 2 մարտական հաշվարկով, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհայիհն ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի մոտ 1 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է, ու վարորդները մեղադրում էին Ճանշինին, սակայն Ճանշինի մեղավորությունն այստեղ չկա. նրանք ճանապարհը ամբողությամբ մաքրել են, ձյուն ու սառույց չի եղել, և մերկասառույցի մեղավորը «Վեոլիա Ջուր»-ն է, այդ մասին ասում էին բնակիչները։ Նրանք ֆոտոլրագրողի հետ զրույցում մատնանշում էին այն փաստը, որ ամեն անգամ ջուրը դուրս է գալիս, ու միշտ ահազանգում են «Վեոլիա Ջուր», սակայն նրանք չեն բարեհաճում. «Եթե մեր հեռախոսազանգերին «Վեոլիա Ջուր»-ը օպերատիվորեն արձագանքեր ու ժանանակին ներկայանային և խնդիրը լուծեին, էսքան մերկասառույցը չէր լինի։ Ջուրն անխնա հոսում է, զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», զանգահարում ենք թեժ գիծ, ոնց որ ուղտի ականջում քնած լինեն, իսկ փողերը կանոնավոր վճարում ենք։ Հիմա «Վեոլիա Ջուրը» արդյո՞ք փոխհատուցում կանի, թե՞ հերթական անգամ կսկսեն ամբախ-զամբախ արդարացումներ անել։ Եթե Կոտայքի մարզպետարանը և Զովունիի գյուղապետարանը մի անգան նրանց տուգանեն, էլ նման խնդիրների առջև չենք կանգնի»։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուները. ովքեր ժամանակավորապես գյուղը հոսանքազրկել են, որպեսզի կարողանան խնդիրը կարգավորել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր