211652_close_icon
views-count9102 դիտում article-date 10:37 19-02-2020

Բենզալցակայանները չեն համապատասխանում օրենքի պահանջներին. ՏՄՊՊՀ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում խորքային ուսումնասիրություններ է արել: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարցրեցինք. «Բենզինի» և «դիզելային վառելիքի» շուկայում ուսումնասիրությունները նոր բան բացահայտեցի՞ն, թե՞, «սադրենք» Ձեզ, ուսումնասիրություն եղավ... ուսումնասիրության համար»: «Առաջին անգամ մեր կառույցը խոսեց այն մեխանիզմների մասին, որոնք գործում են, խնդիր բացահայտեցինք, որի մասին կարծես չէր խոսվել: Այսինքն՝ Հայաստան բենզին ներկրում է մեծամասամբ 1 տնտեսվարող սուբյեկտ՝ «Ռոսնեֆտ Արմենիան», որը պայմանագիր է կնքում «Ֆլեշի», «Սի Փի Էս-ի» և «Մաքսօյլի» հետ, բայց, այ, «Ռոսնեֆտ Արմենիայի» կամ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերության բեռնափոխադրման պայմանագիրը մենք օբյեկտիվորեն չենք կարղ տեսնել, որովհետև դրանք մեր ռեզիդենտ ընկերությունները չեն: Բայց հիմա աշխատում ենք մեր ռուսաստանցի ու վրացի գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմներն ավելի պարզեցվեն, հստակեցվեն: Այս շուկայի ուսումնասիրությունից հետո խոսեցինք նաև այն մասին, որ մեր բենզալցակայաններից շատերը չեն համապատասխանում օրենսդրական որոշակի պահանջների: Եվ կառավարությունն արդեն հանձնարարել է իր տեսչական մարմիններին, որպեսզի գույքագրեն խնդիրները, ներկայացնեն մեզ․․․»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր