3825 դիտում
15:10 20-02-2020
2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս, այնքան, ինչքան նախատեսվել էր
2019 թվականին ՀՆԱ-ի աճը 7,6 տոկոս է կազմել, ըստ նախնական տվյալների՝ բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այս մասին կառավարության այսօրվա հերթական նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի հենց նոր հրապարակած արդյունքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք աճը իրենց նախատեսածից շատ է, և պարզվեց, որ այնքան է, որքան նախատեսել էին: Ամեն դեպքում, վարչապետը արձանագրեց, որ վատ ցուցանիշ չէ և հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է Հայաստանում նման աճ արձանագրվել:
Կառավարության անդամները վարչապետին պատասխանեցին, որ վերջին անգամ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ: «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7,6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել և համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2946 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
817 դիտում
18:05 22-05-2023
Արցախում 2022-ին գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը. ՀՆԱ աճը կազմել է 12.2 տոկոս
3364 դիտում
23:27 25-07-2018
Առևտրային պատերազմները կարող են մինչև 2.8 տոկոսով դանդաղեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2019-ին
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին