1992 դիտում
19:24 21-02-2020
Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման նպատակով փետրվարի 21-ին հանդիպում են կազմակերպել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Հանդիպման սկզբում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այս միջոցառման կազմակերպման կարևորությունը` հաշվի առնելով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքաների մեկնարկը: Փոխմարզպետնը հորդորել է համայնքապետերին նմանատիպ հանդիպումներ կազմակերպել իրենց համայնքներում և պետաջակցության ծրագրերի մասին տեղեկացնել բոլոր շահագրգիռ ֆերմերներին:
Այնուհետև Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերի պայմաններն ու արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված լրամշակումներն ու փոփոխությունները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված է յուրաքանչյուր ծրագրին մասնակցելու համար քայլերի հաջորդականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հետարքրքրված անձանց առավել հստակ պատկերացնել յուրաքանչյուր ծրագրին մասնակցության ընթացակարգը:
Անդրադառնալով գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Իռա Փանոսյանը ներկայացրել է ծրագրում ներառված ապահովագրական պրոդուկտները, որոնցից կարող են օգտվել նաև Կոտայքի մարզի ֆերմերները: Նա նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է նաև ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները:
Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի մանրամասներն ու ծրագրում կատարված փոփոխությունները: Ընդգծելով հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը` նա նշել է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների սակավության պայմաններում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրումը թույլ կտա տնտեսվարողներին ոչ միայն բարձրացնել բերքատվությունը, այլև
ապահովել բարձրորակ բերք:
Մարզերում իրազեկման միջոցառումները շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
20:52 15-01-2020
Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4666 դիտում
19:35 02-02-2017
Ներկայացվել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» փոքր ֆերմերներին աջակցության ծրագրերը
1812 դիտում
14:31 18-05-2019
Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր