211652_close_icon
views-count18136 դիտում article-date 23:55 23-02-2020

Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակը շուտով կհամալրեն համարժեքը չունեցող զինատեսակներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բանակի օրվան նվիրված համերգի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է արդիականացնել բանակն ու նավատորմը, որոնք համալրվելու են նորագույն զինատեսակներով, այդ թվում՝ լազերային: «Որոշ հեռանկարային նմուշներ, իսկ դա փաստորեն «ապագայի զենքն է», արդեն անցել են փորձարկումների փուլը և կսկսվի նրանց մատակարարումը բանակին», ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ բոլոր այդ զինատեսակները Ռուսաստանի անվտանգությունը ապահովում են երկարաժամկետ հեռանկարում: Պուտինը նաև հավելել է, որ ռուսական իշխանություները նորագույն զինատեսակները տրամադրելու են բոլոր կարգի զորքերին, այդ թվում՝ լազերային և գերձայնային համալիրներ, ինչպես նաև՝ բարձր ճշգրտության համակարգեր: Ռուս ղեկավարը ընդգծել է, որ ռուսական զենքի որոշ տեսակներ մինչև հիմա համարժեքը չունի աշխարհում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր