211652_close_icon
views-count46623 դիտում article-date 23:25 24-02-2020

Արտակարգ դեպք Երևանում. 60–ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ին Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: *** [b]Հրապարակումից կարճ ժամանակ անց [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել նշված նյութի պարզաբանման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Հարևանի շան հետ կապված հրատարակած Ձեր հոդվածում խնդրում եմ ուղղում կատարեք: Շունը եղել է փողոցային թափառական շուն, որը նույն կրակողի ահազանգով վակցինացվել է քաղաքապետարանի կողմից' օգոստոս ամսին: Վերջերս շունը ցուցաբերում էր ագրեսիվ պահվածք: Հարձակվում էր անցորդների վրա: 23.03.2020թ հարձակվել է 10ամյա որդուս վրա: Որից հետո կրակողը զանգել է 911տեղեկացրել: Հարցը լուծում չի ստացել ամբողջ օրվա ընթացքում: Երեկոյան նույն շունը հարձակվել է կրակողի վրա, նա նորից զանգել է 911 զգուշացրել ու կրակել: Հարձակման հետևանքով երեխան գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Դիմել ենք շտապ օգնության ծառայություն, նաև տարածքային պոլիկլինիկա: Երեխան ստիպված է եղել բացակայել դպրոցից: Բժշկի խորհրդով վաղվանից դիմելու ենք հոգեբանի օգնությանը: Երեխան խիստ վախեցած է»։[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր