211652_close_icon
views-count29919 դիտում article-date 21:58 25-02-2020

Երևանի քաղաքապետարանի ու կենտրոն վարչական շրջանի չինովնիկներին չի հուզում, թե ինչ վիճակում են գտնվում Մեծ հայի, ժողովրդի սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին ու նրա առջև տեղադրված ցուցանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 5-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, Մեծ հայ, իսկական մտավորական, հայ ժողովրդի կողմից Սպարապետ անունը ստացած Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ենք նշելու: Այդ օրը պետական պաշտոնյաները, Սպարապետի զինակից ընկերներն ու քաղաքացիները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցելու իսկական հային: Գաղտնիք չէ, որ լինելու են նաև այլ միջոցառումներ և դրա շրջանակում ծաղիկներ են խոնարհելու Սպարապետի կիսանդրիների մոտ: Երևանի սրտում՝ կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղադրված Սպարապետի կիսանդրին ու 3 լեզուներով ցուցանակը գտնվում են անշուգ վիճակում, մինչդեռ թե՛ կառավարությունում, թե՛ Երևանի քաղաքապետարանում, և թե՛ կենտրոն վարչական շրջանում կլինեն պաշտոնյաներ, ովքեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը այնպիսի պաթոսով խոսքեր կուղղեն, մինչդեռ արդեն տևական ժամանակ է, այդ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Նույնիսկ Երևան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկները կեղտի, փոշու շերտի տակ չեն կարողանա կարդալ, թե կիսանդրու առջև ինչ է գրված ցուցանակի վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր