15329 դիտում
10:01 26-02-2020
Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը . «Գազպրոմ Արմենիան» ո´չ հաստատում է, ո´չ էլ հերքում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ հանրության շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ գազի սակագինը ապրիլի 1-ից թանկանալու է (այլ տարբերակով՝ թանկացման հայտ է ներկայացվելու) առնվազն 11 դրամով՝ դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար:
Ավելին, ըստ մեր որոշ աղբյուրների, որոնք միշտ էլ աչքի են ընկել քաջատեղյակությամբ, գազն այս պահին արդեն իսկ փաստացի թանկացել է: Պարզապես, ըստ այդ լուրերի, ավելորդ աղմուկից խուսափելու համար այդ ավելորդ մասը փոխհատուցվում է պետական բյուջեից:
Որքանո՞վ են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունից: Այնտեղից սակայն, ինչպես ենթադրելի էր, հերքեցին տարածված լուրը առ այն, որ այս պահին թանկացել է, և որ բյուջեն է այն փոխհատուցում. «Պաշտոնապես հերքում ենք Ձեր կողմից մատնանշված լուրերը, դրանք չեն համապատասխանում իրականությանը»:
Հարցին, իսկ ապրիլի մեկից գազի թանկացման մասին լուրերը և՞ս հերքում են, մեզ պատասխանեցին. «Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս, մենք նախապես ասել էինք, որ, այո, ներկայումս ընկերությունում քննարկվում է սակագնի վերանայման հայտ: Մնացածը՝ ըստ սահմանված կարգի և սահմանված ժամկետներում կծանուցվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3403 դիտում
14:07 01-03-2022
Ապրիլի 1-ից գազը կթանկանա․ ՀԾԿՀ-ն ընդունել է համապատասխան որոշումը
9312 դիտում
15:15 27-03-2020
Գազպրոմ Արմենիան մինչև ապրիլի 14-ը չի դադարեցնի սպառման դիմաց չվճարած բաժանորդների գազամատակարարումը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը