84987 դիտում
09:48 26-02-2020
Վրաերթ-ավտովթար Արարատի մարզում. 37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին և բախվել վերջինիս պատկանող «ԳԱԶ 3110»-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 25-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Հարություն Հ-ն իր վարած Toyota Sienna մակնիշի 10 XF 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մ-ին և բախվել վերջինիս պատկանող ԳԱԶ 3110 մակնիշի 35 ZN 905 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարութուն Հ-ն և Հովհաննես Մ-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարgար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Երիցյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21277 դիտում
13:41 15-09-2018
Արարատի մարզում 67-ամյա վարորդը ГАЗ 3110-ով վրաերթի է ենթարկել 37-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ