2419 դիտում
19:16 27-02-2020
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 27–ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020 թ․ծրագրի ստորագրումը:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ուրախ է կրկին այցելել բարեկամ Հայաստան, որի հետ Վրաստանը սերտ բարեկամական հարաբերություններ և ամուր գործընկերություն ունի: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի հետ համագործակցության, նաև այսօր կայացած հանդիպման կապակցությամբ և կարևորել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020 թ․ծրագրի ստորագրումը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ հայ-վրացական պաշտպանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներին և ժողովուրդներին միավորում են պատմամշակութային դարավոր կապերը և քրիստոնեական արժեհամակարգը, որոնք ամուր հենք են բարեկամական համագործակցության խորացման և սերտացման համար:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորության շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
21:25 16-10-2019
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ
1930 դիտում
20:02 21-10-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ
Այս բաժնից
598 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր