2225 դիտում
10:54 01-03-2020
Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների 12-րդ տարելիցը
[url=https://www.tert.am/am/news/2020/03/01/Martimekyan/3224364?fbclid=IwAR1qmPgg1SV_Q39KSKZXcKwBw7AZiM_IGd8i5hp6y4MaXDKsS0lB8YzyDLw]Tert.am[/url]-ը գրում է. 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 12 տարի: 2008թ. այս օրը (մարտի լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:
Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին, Ներքին գործերի նախարարութան ուժերը, մահակներով, էլեկտրական հարված հասնող սարքերով հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, ցրեցին նրանց, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Հետո ականատես-մասնակիցները մարտիմեկյան դատավարությունների ընթացքում պիտի վկայեին, որ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների վրաններում՝ Ազատության հրապարակը, ինչպես այն ժամանակ էր ձևակերպվում՝ մաքրելու համար:
Մարտի 1-2-ի բախումների ժամանակ 10 մարդ է զոհվել։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող): Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:
Մարտիմեկյան քրեական գործի նյութերի համաձայն՝ նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ինչպես նաև 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին`գույքային: Արդյունքում՝ մեղադրանք առաջադրվեց 152 անձի, սակայն նրանցից միայն 117–ի վերաբերյալ գործը ուղարկվեց դատարան:
Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) 301–րդ՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 316-րդ իշխանության ներկայացուցչի՝ նկատմամբ բռնություն գործադրելը, 176-րդ՝ ուրիշի գույքի հափշտակություն հոդվածների հատկանիշներով:
2008թ. մարտիմեկյան իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտված անձինք, որոնց թվում բազում քաղաքական գործիչներ կան, ազատ արձակվեցին 2009թ. հունիսի 19-ին և 2011թ. մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի Համաներման որոշումների հիման վրա։ Ի դեպ, դատաքննությունների ընթացքում մի շարք առանցքային վկաներ հայտնեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո:
2018թ. իշխանափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործը վերաբացվեց, և մեղադրանք առաջադրվեց մի քանի նախկին պաշտոնյանների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս 2018թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Նմանատիպ նյութեր
5049 դիտում
10:24 01-03-2019
Այսօր լրանում է 2008 թ. մարտի 1-ի ոճրագործության 11–րդ տարելիցը
9045 դիտում
09:23 24-04-2018
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված