3054 դիտում
11:38 02-03-2020
Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զնեք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ փետրվարի 27-ին բաժին բերեց «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են պապի հանգուցյալ ընկերոջը։ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ 48-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով ու խզակոթով հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ եղբորը։
Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ էլ փետրվարի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակ ու 140-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում բնակվող 39-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 80-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է տանը։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 25-ին Նոյակերտ գյուղի 54-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է գործարանային համարով երկփողանի ողորկափող հրացան ու հայտնել, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։
Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարկետ գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց կարճացված փողով որսորդական հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և 30-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի լույս 26-ի գիշերը բաժին եկած Նալբանդյան գյուղի 50-ամյա բնակիչը կամավոր հանձնեց գործարանային համարով ատրճանակ, նռնակ ու 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է նկուղը մաքրելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
21:17 26-02-2020
Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3484 դիտում
22:26 20-02-2020
Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1538 դիտում
21:43 05-11-2019
Ատրճանակ, հրացաններ, նռնակ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված