211652_close_icon
views-count1314 դիտում article-date 17:42 04-03-2020

ՀՀ զինդատախազության գործառույթների շրջանակում 2019թ. բացահայտվել է ԶՈՒ-երում կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված այնքան վնաս, որքան 2013-2018թթ. միասին վերցված. ամփոփում

ՀՀ զինվորական դատախազությունըվերլուծել է 2019թ.իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռոպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանցից 63-ըհարուցվել է պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմիցիշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 29-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, 27-ը՝ վատնման կամ յուրացման եղանակով տարբեր չափերի հափշտակություններ կատարելու, 11-ը՝ կաշառք ստանալու կամ տալու, 8-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 3-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության, 3-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու, հատկանիշներով: Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50տոկոսով: Պարզվել է նաև, որ 2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված, ինչպես նաև տարվա ընթացքում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786մլն ՀՀ դրամի վնաս,որից վերականգնվել է 410մլն դրամը, իսկ մի մասով քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Նշված ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումից բացի, զինվորական քրեական հետապնդման մարմինների համար առաջնային է համարվել քննվող քրեական գործերի հանգուցալուծումը, վարույթների ավելորդ ձգձգումներից խուսափելը և ողջամիտ ժամանակահատվածում մեղավորությունը հաստատված անձանց պատասխանատվության ենթարկելն ապահովելը: Բացի այդ, էական նշանակություն է տրվել կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, պատճառների վերացմանը, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Այդ նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 195 միջնորդագիր և հաղորդում, որոնց քննարկումների արդյունքում միջոցներ են ձեռնարկվել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնակարգով սահմանված տույժերի են ենթարկվել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք և զինծառայողներ: Զգալի աշխատանք է տարվել զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի իրականացման համատեքստում: Մասնավորապես, պետականշահերիպաշտպանությանհարցադրումներով2019թ. ընթացքումկատարվելէ400 ուսումնասիրություն, որոնցընթացքումհայտնաբերվելէթվով 230խախտում: Դրանք հիմնականում վերաբերել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներին: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ 2018թ. համեմատ 2019թ. իրականացված ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 27.3%-ով ավելի քիչ խախտումներ, ինչը վկայում է զինվորական դատախազության կողմից նախկինում իրականացված ուսումնասիրություններով ի հայտ բերված նմանատիպ խախտումները բացառելու և դրանց պատճառները վերացնելու ուղղությամբ իրավասու մարմինների, զորամասերի ղեկավարության կողմից կատարված աշխատանքի մասին: Այդ խախտումներով պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ 2019թ. ընթացքում տրվել է 175 նախազգուշացում, ինչը 2018թ. համեմատ ավելի է 70.3%-ով։Իսկ ուսումնասիրություններով պարզված՝ առերևույթ հանցագործության հատկանիշ պարունակող տվյալների ձեռքբերմամբ հարուցվել է 41 քրեական գործ։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը 2018թ. արդյունքը (մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ) գերազանցում է 6 անգամ կամ հավասար է 2013-2018թթ. արձանագրված վնասի ընդհանուր չափին։ Բացառապես դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ վնաս՝ կամ 2018թ. (680մլն ՀՀ դրամ) համեմատ գրեթե կրկնակի ավելի: Պետությանը պատճառված գույքային վնասից մնացած մոտ 10.2 մլրդ ՀՀ դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի շրջանակներում: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր