211652_close_icon
views-count1381 դիտում article-date 10:21 05-03-2020

«Իմ քայլը» խմբակցությունը դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկությունից առաջ ընդմիջում վերցրեց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը բուռն քննարկված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Այդ մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Փոփոխություններից մեկով էլ նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25:

Նմանատիպ նյութեր