6098 դիտում
14:13 05-03-2020
Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերն արդեն կսկսվեն. ԿԳՄՍ նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է Առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի:
Հիշեցնենք, որ մարտի 2-ից 8-ը նշված հաստատությունները փակ են եղել: ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
09:29 15-09-2020
Մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ. «Ժողովուրդ»
7658 դիտում
15:36 08-01-2022
Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար. Ժաննա Անդրեասյան
2724 դիտում
18:37 09-01-2022
Դպրոցներում դասերը կվերսկսվեն երկուշաբթի օրվանից
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան