211652_close_icon
views-count2934 դիտում article-date 23:59 05-03-2020

ՈւԵՖԱ-ն կարող է ռասիզմի համար ակումբներին պատժել միավորներ հանելով

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հաստատել է, որ առաջիկայում երկրպագուների ռասիստական վիրավորանքների հետևանքով, հնարավոր է, ակումբից միավորներ հանվեն: «Այո, նման ծրագիր կա, եթե նույն պահվածքը շարունակվի հավաքականների կամ ակումբների հանդեպ: Հասկանում ենք, որ այս որոշումը ՈւԵՖԱ-ի օգտին չէ: Մենք ամեն դեպքում ֆուտբոլիստների կողքին ենք: Ոչ-ոք իրավունք չունի ասել, որ խաղացողները պետք է հանդուրժեն դա»,- ասել է Չեֆերինը:

Նմանատիպ նյութեր