Apple ընկերության 12 հազ. աշխատակից կորոնավիրուսի պատճառով հեռակա կերպով են աշխատելու
Apple ընկերության ղեկավարությունը Կուպերտինոյի իր շտաբ-գրասենյակի բոլոր 12 հազար աշխատակիցներին առաջարկել է տարածության վրա աշխատել՝ Կալիֆորնիա նահանգում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Որոշում կայացնելիս կորպորացիան հիմք է ընդունել Սանտա-Կլարայի վարչակազմի խորհուրդները, որը մարտի 5-ին տեղի բնակիչներին կոչ է արել զերծ մնալ զանգվածային միջոցառումներին, կոնֆերանսներից մասնակցելուց, ինչպես նաև բիզնես-ընկերությունների ղեկավարին խորհուրդ են տվել նվազագույնի հասցնել աշխատակիցների շփումներն ու ինքնազգացողության ցանկացած խնդրի դեպքում մնալ տանը:
Անվտանգության միջոցները Apple-ը ձեռնարկել է միայն Կուպերտինոյում, որպեսզի կորպորացիայի ամենակարևոր նախագծերը չտապալվեն: