211652_close_icon
views-count7134 դիտում article-date 17:16 09-03-2020

Տեսչական մարմնի կողմից ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող արտադրական, առևտրային մի շարք կազմակերպություններում և ԱԳԼՃԿ-ներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող արտադրական, առևտրային մի շարք կազմակերպություններում և ԱԳԼՃԿ-ներում։ Ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել «Արման և Վահե Կոստանյաններ», «Մոմկա», «Ս․ Ավետյան և ընկերներ» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Չիմեգ» ՍՊ ընկերության Եղեգնաձորի վաճառասրահում։ Մասնավորապես՝ «Արման և Վահե Կոստանյաններ» ՍՊԸ և «Չիմեգ» ՍՊԸ Եղեգնաձորի վաճառասրահում արձանագրվել է, որ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը միացված չէ լիազոր մարմնին, «Մոմկա» ՍՊԸ արտադրական շենքի շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով, կամ պատվածքով, արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտի տարածքում կամ դրա մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չի եղել առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազան։ «Ս․ Ավետյան և ընկերներ» ՍՊ ընկերության ԱԳԼՃԿ-ում արձանագրվել է, որ օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված իրավական ակտով սահմանված չէ ծխելու վայրը, պայթյունավտանգ գոտիներով սենքերում (помещение) (գազի վտանգավոր խտության պարագայում) էլեկտրամատակարարման սխեման իրականացված չէ այնպես, որ տեխնոլոգիական սարքավորումներն ավտոմատ անջատվեն, պայթյունավտանգ սենքերը (помещение) սարքավորված չեն եղել ներահոս-արտահոս օդափոխությամբ, օդափոխության համակարգի աշխատանքը բլոկավորված չէ տեխնոլոգիական սարքավորման հետ այնպես, որ բացառվի սարքավորման աշխատանքը անջատված օդափոխության դեպքում և այլն։ Վերը նշված խախտումների վերաբերյալ ՏՄ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և պատասխանատուներին տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետներում հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ Բացի այդ, տնտեսավարողների համար կատարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրամադրվել են համապատասխան իրազեկման գրքույկներ, ինչպես նաև սպասարկող անձնակազմերին տրամադրվել է խորհրդատվություն՝ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և հետագայում անցանկալի հետևանքներից հնարավոր խուսափելու համար։ [b]ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին[/b]

Նմանատիպ նյութեր