211652_close_icon
views-count3413 դիտում article-date 12:18 10-03-2020

Ծաղկաձորի քաղաքապետն այցելել և ծաղիկներ է նվիրել կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: «[url=https://armenpress.am/arm/news/1007956.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Ծաղկաձորի քաղաքապետը Մարտի 8-ին ծաղիկներով բարձրացել է «Գոլդեն փելես» և կանանց և աղջիկների տոնն է շնորհավորել: Որևէ արտառոց բան չունենք»,-ասաց մարզպետն ու հորդորեց բոլորին այցելել Ծաղկաձոր: Նա վստահեցրեց՝ Ծաղկաձորում արևային ջերմ եղանակ է, ձյուն ևս կա: Զբոսաշրջիկները բավականաչափ շատ են՝ այս շաբաթվա աշխատանքային օրվա դրությամբ: Երեկ երեկոյան եմ շրջել քաղաքում, հյուրանոցներում բավականին շատ ամրագրումներ են եղել Կանանց տոնի օրերին: Առաջին օրը մի փոքր խուճապային տրամադրություն ունեցանք, սակայն հետո, երբ վարչապետի, մեր մյուս գործընկերների հետ այցելեցինք, խուճապը լիարժեքորեն կասեցվեց, չեզոքացվեց»,-ասաց Պետրոսյանն ու վստահեցրեց՝ այս պահին Ծաղկաձորը բնականոն կյանքով է ապրում : Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։

Նմանատիպ նյութեր