211652_close_icon
views-count3085 դիտում article-date 13:49 10-03-2020

«Դարձիր օրինակ»․ կինը ընտանիքի կարիքների համար սկսել է պատրաստել կիսաֆաբրիկատներ և դարձել մարզում առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի առաջին կին հերոսը կիսաֆաբրիկատների արտադրության հիմնադիր Լուսինե Բարաթյանն է, ով բնակվում է Վանաձոր քաղաքում։ Նա ընտանիքի կարիքների համար սկսել է պատրաստել կիսաֆաբրիկատներ տնային պայմաններում և աստիճանաբար դարձել մարզում առաջատար։ «Ես վառ օրինակ եմ, որ զրոյից սկսելով հասել եմ այս կետին»,- ասում է կին գործարարը։ Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր