1110 դիտում
11:35 11-03-2020
Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար: 2019 թվականի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզերի` 412 հանրակրթական ուսումնական հաստատություններում` սնունդ տրամադրելով 1-4-րդ դասարանների շուրջ 50․000 աշակերտների:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների և դպրոցի նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին:
Այս փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների և համայնքների անդամների համար:
Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի և տնտեսության զարգացումը: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
Նմանատիպ նյութեր
1692 դիտում
18:03 24-05-2016
Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ
2532 դիտում
17:53 01-09-2016
«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի երկարաձգման վերաբերյալ կստորագրվի հուշագիր
1969 դիտում
17:27 29-09-2015
Ավելի քան 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին