211652_close_icon
views-count2595 դիտում article-date 16:42 11-03-2020

Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել 2 տարով

Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում է, քան չեղարկումը: Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին: Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն: Ժամկետների փոփոխությունը կնշանակի որակավորման մրցաշարերի կրկնակի անցկացում: Բացի այդ, երկու տարով հետաձգելու դեպքում 2022թ. Պեկինում կանցկացվի նախ` ձմեռային , ապա` Տոկիոյի ամառային խաղերը, և հետո` աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը` Քաթարում: Այս փոփոխությունների մասին ՄՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի առաջիկա մայիսին` գործկոմի նիստում, երբ որոշակի պարզություն կմտնի կորոնավիրուսի տարածման հարցում: Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիկը` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:

Նմանատիպ նյութեր