211652_close_icon
views-count10116 դիտում article-date 22:41 11-03-2020

Մարտի 15-ին Հռոմից չարթերային թռիչք է կազմակերպվելու դեպի Երևան․ Ավինյան

Կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ թռիչքի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ», - գրել է Ավինյանը։

Նմանատիպ նյութեր