211652_close_icon
views-count2703 դիտում article-date 17:30 12-03-2020

Հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցությանը նոր թափ կհաղորդվի․ կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 12-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքովհանդես են եկել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հայկական կողմը չաձազանց կարևորում է միջկառավարական հանձնաժողովների գործունեությանը․ «Փոխգործակցության այս ձևաչափը մենք դիտարկում ենք որպես գործուն մեխանիզմառևտրատնտեսական, նորարարական, հումանիտար և հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող այլ ոլորտների նախագծերը համակարգելու և իրականացնելու համար», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Նա գոհունակությամբ նշել է, որ այսօր Հայաստանի և Բելառուսի միջև ամուր հիմք է դրվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Միևնույն ժամանակ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ փոխգործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը արտաքին առևտրի, ներդրումների ներգրավման, արդյունաբերական և գիտատեխնիկական կոոպերացիայի և այլ ոլորտներում, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենան երկու երկրների հետագա զարգացման վրա:«Այսօր և Հայաստանում, և Բելառուսում կան բոլոր պայմանները մեր երկրների ընկերությունների արդյունավետ գործունեության համար: Եվ մեր ընդհանուր խնդիրն է լավագույնս օգտագործել այդ ներուժը հետագա փոխշահավետ համագործակցության համար», - եզրափակել է իր խոսքը Տիգրան Խաչատրյանը՝ մաղթելով հանձնաժողովին բեղմնավոր աշխատանք: Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան իր ողջույնի խոսքումնշել է, որերկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Նա գոհունակությամբ նշել է, որ 2019 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է բոլոր նախորդ տարիների մակարդակը՝ կազմելով մոտ 73 մլն ԱՄՆ դոլար, ինչը 45 տոկոսով ավել է 2018 թվականի ցուցանիշից։ Վիտալի Դրոժժան հավելել է, որ պետք չէ բավարարվել եղածով, քանի որ զարգացման հնարավորություններն ակնհայտ են ևհավելել, որ անհրաժեշտ է խթանել երկու երկրների արտահանողների դիրքավորումը զարգացնել կոոպերացիոն կապերը և ստեղծել համատեղ արտադրանք, որը մրցունակ կլինի ոչ միայն տեղական և ԵԱՏՄ, այլև երրորդ երկրների շուկաներում։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը և գործարար համաժողովը երաշխիք կհանդիսանան հետագա երկկողմ համագործակցության զարգացման համար և մաղթել է արդյունավետ աշխատանք։ Նիստի մասնակիցներին ողջունել են նաև Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն ու Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։ Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ արդյունաբերութնաև և արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման, էներգետիկայի ոլորտներում, մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև միջհամայնքային փոխգործակցության զարգացման, իրավապայմանագրային բազայի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին։ Հայկական կողմը ողջունել է Բելառուսի առաջընթացն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացում և փոխգործակցության պատարաստակամություն է հայտնել այդ կազմակերպության շրջանակներում։ Հայկական կողմը նաև երախտագիտություն է հայտնել բելառուս գործընկերներին՝ հայ-բելառուսական Բարեկամության անտառ հիմնելու նախաձեռնության համար, որն իրագործվել է բելառուս մասնագետների մասնակցությամբ։Առաջարկվել է Բարեկամության անտառի պաշտոնական բացումը կազմակերպել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում՝ մարտի 13-ին։ Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժանստորագրել են Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր