Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի. հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:
Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր:
Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- ասված է հայտարարության մեջ:
[b]Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: [/b]