211652_close_icon
views-count7886 դիտում article-date 16:42 15-03-2020

Սկսեք կառավարել երկիրը. Սևանում ինքնամեկուսանալը և «վարչապետ» գրառումով շորեր հագած լայվ մտնելը չէ օպերատիվ կառավարումը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Սկսեք կառավարել երկիրը Այսօր հայ առաքելական եկեղեցիներն առավոտվանից մարդաշատ են. պատարագ է։ Վարչապետը թիրախավորեց Էջմիածինցի կնոջը՝ նշանդրեք գնալու համար։ Կարո՞ղ եք բացատրել՝ վարակելիության տեսակետից ի՞նչ տարբերություն կա նշանդրեքի և պատարագի միջև։ Զրո տարբերություն։ Խունկը, աղոթքը, հոգևորը վիրուսի տարածման հարցում հիմնազուրկ են։ Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել։ Այս պարզ բանը իշխանությունը պիտի գիտակցի։ Պետք է արգելել՝ վերցնել հեռախոսը, զանգել կաթողիկոսին ու կարգավորել այդ հարցը։ Նշանդրեք, հարսանիք չկազմակերպելն ու չգնալն էր չի կարելի թողնել քաղաքացու գիտակցության վրա։ Դա նույնպես պետք է արգելել։ Սա իշխանության խնդիրն է։ Սևանում ինքնամեկուսանալը և «վարչապետ» գրառումով շորեր հագած լայվ մտնելը չէ՛ օպերատիվ կառավարումը։ Նկատեցի, որ առողջապահության նախարարը կոչով դիմել էր կրոնական կազմակերպություններին։ Դա լավ է, բայց շատ քիչ է։ Օրեր առաջ մենք տեսանք մի կրոնական կազմակերպության ղեկավարի խոսքը։ Այստեղից սպասել գիտական մոտեցում՝ անիմաստ է։ Պետությունը պետք է օպերատիվ, գրագետ և կոշտ գործի։ Եթե «սևանյան ինքնամեկուսացման» պայմաններում ճգնաժամային կառավարման գործառույթն այլևս դրվել է փոխվարչապետ Ավինյանի վրա, ապա մենք պատրաստ ենք առաջարկներով ու խորհուրդներով աջակցել։ Շատ գործ կա անելու։ Կան հազարավոր մարդիկ, որոնք ուզում են աջակցել, օգնել՝ նյութական, տեխնիկական, կազմակերպչական միջոցներով։ Հուշեք մեզ՝ ինչ անել, ում ինչպես օգնել։ Մարդկանց ասածներին մի՛ վերաբերվեք թշնամաբար։ Մենք ուզում ենք օգնել։ [b]Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]

Նմանատիպ նյութեր