211652_close_icon
views-count3531 դիտում article-date 19:02 15-03-2020

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում և վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր