Իսպանացիները զայրացել են կարանտինը խախտող ռուս ֆուտբոլիստի վրա
Իսպանիայում զայրույթի ալիք է բարձրացել «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևի դեմ, որը առավոտյան նույնանուն քաղաքում վազքի է դուրս եկել փողոցներով, այն դեպքում, երբ քաղաքը կորոնիավիրուսի պատճառով փակ է կարանտինի համար:
«Վալենսիան» ավելի վաղ հայտնել էր, որ թիմի հիմնական կազմի 5 խաղացող և մարզիչ վարակվել են կորոնավիրուսով: Վարակվել են ֆուտբոլիստներ Էզեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալյան և Խոսե Լուիս Գայան, ինչպես նաև մարզչական շտաբի երկու անդամ: Նրանք բոլորը մեկուսացված են և գտնվում են իրենց տանը:
Չերիշևի հայրը՝ նախկին ֆուտոլիստ Դմիտրի Չերշևը, հայտնել է, որ թիմի բոլոր խաղացողներին արգելել են երկու շաբաթով դուրս գալ տներից: Ընդ որում, նա նշել է, որ կա մարզումների հատուկ ծրագիրը, սակայն այն տնային պայմաններում շատ բարդ է իրականացնել:
Իսպանիայի կառավարությունը նախօրեին երկրում արտակարգ դրություն է հայտարարել, համաձայն որի քաղաքացիներին արգելվում է առանց հիմնավոր պատճառների դուրս գալ տներից: Թույլատրվում է դուրս գալ փողոց՝ միայն սննդի խանութներ, աշխատանքի և դեղատուն գնալու համար:
Ներկա պահին Իսպանիայում վարակված է 7753 մարդ, որոնցից 291-ը մահացել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
A tu puta casa Cheryshev!!!!!!!! pic.twitter.com/nfdmfRzM7F
— Jose Borrás (@joseborras4) March 15, 2020