21344 դիտում
12:57 17-03-2020
Սպիրտի և ալկոգելերի գնային փոփոխություն չկա, բարձրացել է նպարեղենի գինը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկուցել են՝ շուկայում կորոնավիրուսի տարածումից հետո սպիրտի ու ալկոգելերի գնային փոփոխություն տեղի չի ունեցել: «[url=https://armenpress.am/arm/news/1008914.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Խոսվում էր այն մասին, որ սպիրտի գինն անրտամաբանական աճ է արձանագրել: Ուզում եմ ասել, որ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ: Կա նվազագույն գին հասկացություն, սպիրտի այդ նվազագույն գինը փոխվել է և գնի թանկացումը կապված է բացառապես դրա հետ: Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ նպարեղենի գնային փոփոխություն է տեղի ունեցել, ինչը կապված է մարդկանց ճգնաժամային գնումների հետ: «Ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին՝ խուճապային ու ճգնաժամային գնումներ չիրականացնել: Խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն պահեստներում: Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների, ցանցերի առևտուրն աճել է, իսկ փոքր կրպակների առևտուրը նվազել է: Կոչ եմ անում չմոռանալ նաև փոքր ու միջին բիզնեսի մասին»,- նշեց վարչապետը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
Նմանատիպ նյութեր
1446 դիտում
11:38 01-05-2015
Brent նավթի գինը նվազել է, WTI-ի գինը՝ բարձրացել
16480 դիտում
23:30 30-08-2017
Սպիրտը ջրի տակի խողովակով՝ Մոլդովայից դեպի Ուկրաինա. կանխվել է սպիրտի մասշտաբային մաքսանենգության փորձը
2029 դիտում
16:37 08-10-2022
Ղրիմի իշխանությունը սահմանափակել է նպարեղենի վաճառքը մինչև 3 կգ մեկ անձի համար
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան