3331 դիտում
23:40 17-03-2020
Թենիս․ «Ռոլան Գարոսի» մրցաշարը հետաձգվեց մինչև աշուն
Կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային սպորտը շարունակում է տուժել։ Քիչ առաջ որոշում է կայացվել թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության վերաբերյալ, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/17/roland-garros-2/]Armsport.am[/url]-ը:
Եվ այսպես, Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան որոշել է հետաձգել Ռոլան Գարոսը և անցկացնել 2020 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը։ Մրցաշարը նախատեսված էր մայիսի 24-ից հունիսի 7-ը, սակայն չի կայանա այդ օրերին Եվրոպայի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածման պատճառով։
Ռոլան Գարոսի պաշտոնական կայքում առկա հայտարարության մեջ նշված է, որ իրավիճակը այնպիսին է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի մայիսի 18-ին, երբ նախատեսված է որակավորման մրցաշարի մեկնարկը։ Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան կայացրել է հետաձգման որոշում։
Ավելի վաղ ATP-ն և WTA-ը դադարեցրել էին բոլոր մրցաշարերը։
Նմանատիպ նյութեր
1747 դիտում
21:04 05-06-2014
Շարապովան «Ռոլան Գարոսի» եզրափակիչում է
2041 դիտում
21:45 08-06-2014
Նադալը՝ «Ռոլան Գարոսի» 9-ակի հաղթող
1946 դիտում
22:11 08-06-2014
Շարապովան դարձել է «Ռոլան Գարոսի» 2-ակի հաղթող. տեսանյութ
Այս բաժնից
2320 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2983 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2494 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում