13045 դիտում
11:30 18-03-2020
Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր:
ենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությունից, «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գորոծություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։
Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս. թ. Ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի նախատեսվում, գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։
Նմանատիպ նյութեր
15269 դիտում
15:07 28-09-2017
Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը պետք է պարզեցնել. վարչապետ
6185 դիտում
15:54 24-03-2020
Կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»