211652_close_icon
views-count13605 դիտում article-date 11:39 18-03-2020

Ցուրտ օդային հոսանքները նահանջում են, սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Հանրապետության տարածքում մարտի 19-ին ցերեկվանից սկսած գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր [url=https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3031741590222403]էջում[/url] գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր