211652_close_icon
views-count161978 դիտում article-date 17:52 18-03-2020

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 40-ամյա քաղաքացին առևանգված ավտոմեքենայով բախվել է «Հայինկասացիա»-ի УАЗ-ին, այնուհետև 06-ին և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Բաղաբերդ գյուղի բնակիչ, 40-ամյա Վրեժ Գրիգորյանը Արծվանիկ գյուղում գործող խանութի դիմացից փախցրել է համագյուղացի, 37-ամյա Կարո Ալեքսանյանին պատկանող ВАЗ 2101 մակնիշի 35 GD 431 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի մեջ վարորդի կողքի նստատեղում քնած է եղել Կ. Ալեքսանյանի ընկերը՝ Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Մհեր Առաքելյանը և, երբ Վ. Գրիգորյանը ավտոմեքենան փախցրել է, Արծվանիկ բնակավայրի սկզբնամասում, բախվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղին պատկանող, 60-ամյա Լիպարիտ Սարգսյանի կողմից վարած УАЗ մակնիշի 240 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել է Դավիթբեկ գյուղի բնակիչ, 33-ամյա Արմեն Խաչատրյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 PC 509 համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենային բախվելուց հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Մ. Առաքելյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գասպարյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Գրիգորյանը ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկվելուց հետո անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է 8.49 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Վերջինս իրավապահներին հայտնել է , որ հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը անձնական օգտագործման համար քաղել է Սյունիքի բնակավայրի հարակից տարածքից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր