211652_close_icon
views-count4658 դիտում article-date 20:08 20-03-2020

Պարետատան սահմանած՝ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու դրույթների կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ և հակասում է ողջամտության սկզբունքներին․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Մենք` ներքոստորագրյալներս, տարբեր ձևաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը: Նշված դրույթների՝ ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը` - անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 և 26 կետերը; - մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին: [b]ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ[/b]

Նմանատիպ նյութեր