211652_close_icon
views-count6150 դիտում article-date 20:44 20-03-2020

Ռուսական հեռախոսահամարով զանգել են ՀՔԱՎ և Ա․ Սաքունցի հասցեին սպառնալիքներ հղել՝ Պուտինի մասին խոսելու պատճառով

Այսօր ռուսաստանյան հեռախոսահամարով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է զանգել մի տղամարդ և զանգին պատասխանող իրավախորհրդատուին սպառնալից տոնով հարցրել է․ «Էս Սորոսի ագենտների, էն Սաքունցի օֆիսն ա՞, բա ինքը էս ու՞ր ա»։ Իրավախորհրդատուի պատասխանից հետո, որ ՀՔԱՎ գրասենյակ է զանգել, տղամարդը վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցել Ա․ Սաքունցի հասցեին՝ Պուտինի մասին խոսելու համար։ Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանին՝ զանգահարող անձին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու և ՀՔԱՎ գրասենյակի ու Ա․ Սաքունցի անվտանգության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0049381001584722708709994.png[/img]

Նմանատիպ նյութեր