211652_close_icon
views-count2226 դիտում article-date 16:33 21-03-2020

Քաղաքացիները կարող են ՀՀ մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով. փոփոխություն՝ Տիգրան Ավինյանի որոշման մեջ

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ: Քաղաքացիները կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին ասված է 2020 թվականի մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Պարետի՝ մարտի 21-ի որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1.Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը:» բառերով: 2.Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները ևերեխաները, ամուսինը, կինը»,-ասված է որոշման մեջ: Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:

Նմանատիպ նյութեր