211652_close_icon
views-count21500 դիտում article-date 12:02 22-03-2020

ՀՀ 140 քաղաքացիներ 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով տեղափոխվել են Հայաստան. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով): Այս մասին հայտնում եմ Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով): #Վրաստան'ում #ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։ Ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր