3374 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
Տոկիայի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները սկսել է խաղերի կայացման այլընտրանքային սցենարներ մտածել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Reuters-ը: Կազմակերպիչներ, արդեն իսկ սկսել է հնարավոր այլ տարբերակներ մտածել խաղերի անցկացնամ վերաբերյալ, քանի որ մի քանի Ազգային օլիմպիական կոմիտեներ հանդես էին եկել խնդրանքով` հետաձգել Տոկիոյի խաղերը: Ըստ աղբյուրի` քննարկվում է տարբերակ խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգել:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
17:40 09-09-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել
1980 դիտում
22:39 14-11-2022
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը
1817 դիտում
16:40 31-03-2020
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման մասին ՄՕԿ-ի նոր որոշումը հավանության է արժանացել
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը