31599 դիտում
20:10 22-03-2020
Վրաերթ Երևանում. «Արաբկիր» հանրախանութի դիմաց Daewoo-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում, Daewoo մակնիշի 06 LO 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտմում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարակական ջոկատը:
Տեղում են նաև ոստիկանության Արաբկրի բաժնի օպերատիվ խումբը՝ ՊՊԾ-ի ծառայողներով:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արրսեն Կարապետյանը տեղեկությունը փոպանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խոււմբը՝ բաժանմունքի պետ Խաչի Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+