211652_close_icon
views-count3004 դիտում article-date 13:50 23-03-2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքը

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան վերսկսել է աշխատանքները և շարունակում է հետազոտություններ իրականացնել։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից։ «Տեղեկացնում ենք, որ կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում մարտի 22-ին հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով, և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք, չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»,- ասված է հայտարարության մեջ: Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Նմանատիպ նյութեր