211652_close_icon
views-count3498 դիտում article-date 19:31 23-03-2020

«Արսենալը» պատրաստ է Մխիթարյանին «Ռոմային» վաճառել 25 մլն եվրոյով

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ ամռանը վարձակալվել էր «Արսենալից», կարող է իտալական ակումբի լիարժեք խաղացող դառնալ: Եթե իտալական թիմը իրապես ցանկանում է ձեռք բերել 31-ամյա հայ ֆուտբոլիստին, ապա լոնդոնցիները պատրաստ են նրան վաճառել 25 միլիոն եվրոյով: Նշվում է, որ այդ գումարը կարող է խնդիր դառնալ երկու ակումբների միջև բանակցություններում, քանի որ իտալացիները հույս ունեն Մխիթարյանին ձեռք բերել ավելի քիչ գումարով: Հակառակ դեպքում «Ռոման» տրանսֆերային շուկայում այլ խաղացողներ կփնտրի: Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» անցկացրել է 17 խաղ, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր