4655 դիտում
09:25 24-03-2020
Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցուցանիշով, զեկույց․ «Ամերիկայի ձայն»
Heritage հիմնադրամը հրապարակեց իր «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը, որտեղ, հենվելով տարբեր ցուցանիշների վրա, վերլուծում է Հայաստանի և աշխարհի երկրների տնտեսական ազատության մակարդակը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5342057.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցուցանիշով, ասում է Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս» տարեկան զեկույցը: Եվրոպական մայրցամաքում, ըստ զեկույցի, Հայաստանը 18-րդ տեղում է: Երկրի ցուցանիշներն ավելի բարձր են միջին եվրոպական և աշխարհի ցուցանիշներից:
Հայաստանն ընդգրված է «հիմնականում ազատ» երկրների ենթախմբում, որտեղ հետխորդային երկրներից են նաև Վրաստանը՝ 12-րդ, Լիտվան՝ 16-րդ և Լատվիան՝ 32-րդ տեղերում: Միացյալ Նահանգները ևս այս ենթախմբում է՝ զբաղեցնելով, ըստ Heritage հիմնադրամի, 17-րդ տեղը, իսկ աշխարհի ամենաազատ տնտեսություն ունեցող երկիրն է Սինգապուրը:
Հայաստանի մասին զեկույցում նշված է, որ վերջին 15 տարիների ընթացքում տնտեսական ազատության ցուցանիշը մեծ մասամբ եղել է կայուն՝ փոքր տատանումներով «հիմնականում ազատ» և «չափավոր ազատ» ենթախմբերի միջև: Անցած տարվա ընթացքում երկիրն առաջընթաց է գրանցել մոտ երեք կետով, որն ըստ զեկույցի, արդյունք է հարկահանության ոլորտի ցուցանիշների զգալի բարելավմանը:
Այսօր կառավարությունը իրականացնում է կառուցվածքային բարեփոխումներ, ջանքեր գործադրում արտահանման և օտարերկրյա ներդրումների խրախուսման ուղղությամբ: Հետագա առաջընթացի համար, ըստ զեկույցի, անհրաժեշտ է կենտրոնանալ դատաիրավական ոլորտի արդյունավետության բարելավման և պետական կառավարման համակարգի ամբողջականության վրա:
Այս ցուցանիշները սակայն արտոցոլում են նախորդ տարվա զարգացումները և հաշվի չեն առնում Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված կացությունը, տնտեսական շարունակական անկումն ու ճգնաժամը: Այսօր շատ երկրներ, նեռարյալ ԱՄՆ-ը և ԵՄ անդամ երկրները, քննարկում են համաճարակի տնտեսական վնասների նվազեցման ծրագրեր: Բացառություն չէ նաև Հայաստանը, ուր այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրության դատին ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Նախաձեռնության նպատակն է օժանդակումը առանձին տնտեսվարողներին կորոնավիրուսի հետևանքով հնարավոր կորուստների նվազեցման հարցում և ձեռներեցների համար ժամանակ շահելու հնարավորության ստեղծումը՝ նոր իրականությանը հարմարվելու համար:
Նմանատիպ նյութեր
10640 դիտում
12:01 11-06-2019
Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով
7503 դիտում
15:04 15-10-2019
Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի»
2314 դիտում
16:46 11-12-2019
Հայաստանն աշխարհում 9-րդն է մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով. «Կասպերսկի»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»