8074 դիտում
11:51 24-03-2020
«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել». Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Ազգային ժողովի նիստում այսօր՝ մարտի 24-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց քվորում չապահովել, որպեսզի ԱԺ նիստերը չկայանան, քանի որ նիստի գալով իրենք վատ օրինակ են ծառայում քաղաքացիների համար, հայտնում է [url=https://news.am/arm/news/567899.html?fbclid=IwAR0sPmDLqWEBhTzyINWkn0audkcA4LWT7ZDDmD9IVyCzd_COBuyKj8Xfc2o]News.am[/url]-ը։
Նա հավելեց, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում չկան հրատապ անհետաձգելի հարցեր:
Նրա ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից բացականչեց. «Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել»:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ ԱԺ-ն ոչ միայն օրենսդրության շրջանակներում է իր գործունեությունը ծավալում. «Մենք այսօր ունենք հայտարարությունների ժամ, վաղը ունենք կառավարության հետ հարցուպատասխանի ֆորմատ»:
Նշենք, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7034 դիտում
16:13 11-05-2020
Եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք. Սասուն Միքայելյանը՝ Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ.news.am
2611 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք