2114 դիտում
13:12 26-03-2020
Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվել են նվազագույն մակարդակի. վարչապետ
Մենք կատարեցինք փոփոխություններ արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ և խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք վերաբերվում են բացառապես առողջապահական թեմաներին և սա կարևոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,- ասաց վարչապետը:
Նա կրկին կոչ արեց քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության հայտնած տեղեկությունների հետ:
Նմանատիպ նյութեր
954 դիտում
09:31 24-06-2014
Խոսքի և ցույցերի ազատության այն նվազագույն աստիճանը, որին հասել է ՀՀ–ն, նահանջ է ապրում․ Առավոտ
Այս բաժնից
766 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2083 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»